Facebook Messenger-ի ստեղծողներն իրականացրել են սպասված հնարավորությունը՝ ջնջել սխալմամբ ուղարկված հաղորդագրությունը։ Այն կարելի է ջնջել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում՝ գրում է Slashgear-ը։

Առայժմ նոր գործառույթը հասանելի չէ բջջային հեռախոսների եւ messenger.com-ի համար, սակայն շուտով այնտեղ եւս կգործարկվի։

Նշվում է, որ այն դեպքում, եթե հաղորդագրությունը չի կարդացվել, ապա ստացողը չի էլ իմանա, որ այն իրեն ուղարկվել է։ Օրինակ, Viber-ի messenger-ում, որտեղ եւս ջնջելու հնարավորություն կա, նշվում է, որ ուղարկված հաղորդագրությունը ջնջվել է։