Android օպերացիոն համակարգի համար նոր ծրագիրն օգտատերերին հնարավորություն կտա՝ արդեն միացված հավելվածը թարմացնել՝ առանց այն անջատելու եւ առանց վերաբեռնելու՝ տեղեկացնում է IXBT-ը։

Ներկայում թարմացման նոր ձեւը, որը ստեղծվել է Аndroid-ի համար, արդեն ներքին թեսթավորման փուլն է անցնում եւ շուտով կտրամադրվի ծրագրային ապահովման մասնագետներին։

Վերջիններս երկու տարբերակ կունենան։ Առաջինն այն է, որ թարմացումը կատարվում է հավելվածի աշխատելու պահին, սակայն օգտատերը մինչեւ թարմացման ավարտը դրանից չի կարող օգտվել։

Երկրորդ տարբերակն ավելի ճկուն է։ Այն թարմացման ընթացքում հավելվածից օգտվելու հնարավորություն է տալիս։