WhatsApp-ում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն վտանգավոր հոլովակի մասին, որը կարող է ջնջել սմարթֆոնի բոլոր տվյալները։ Sophos անվտանգության փորձագետներն իրենց բլոգում գրել են, որ նման տեսանյութ գոյություն չունի՝ տեղեկացնում է Lenta-ն։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ շուտով մեսենջերում կտարածվի martinelli անվանումով վտանգավոր հոլովակը։ Մասնագետները վստահեցնում են, որ նման հոլովակ գոյություն չունի եւ օգտատերերին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ նման հաղորդագրություններն ուրիշներին ուղարկելուց։