Ալաբամայում ներքնաշորով գողը թալանելու անհաջող փորձից հետո ընկել է Waffle House ռեստորանի առաստաղից՝ տեղեկացնում է Americaru-ն։

Ոստիկանները նույնականացրել են Բիրմինհեմի բնակիչ, 27-ամյա Գլեն Բոստին։ Նրան առաջին աստիճանի ներխուժմամբ գողության մեղադրանք կներկայացվի։

Բոստը, զուգարանի առաստաղից ներթափանցելով, փորձել է մտնել ռեստորանի գրասենյակ, որը գտնվում է ճաշասրահի վերեւում, սակայն առաստաղի արանքներով ընկելէ ճաշասրահում մի սեղանի վրա, որի շուրջ հաճախորդները ճաշելիս են եղել։ Նրան հաջողվել է դրսում սպասող իր հանցակցի հետ ավտոմեքենայով փախչել։ Իրավապահները երկուսին էլ հետախուզում են հայտարարել։

Նա իր տաբատով եւ վերնաշապիկով ներսից ամուր կապել է զուգարանի դուռը, որպեսզի ոչ ոք ներս չմտնի։