Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շահագրգիռ երկրներին կոչ է արել դառնալ ՀԱՊԿ գործընկերներ եւ դիտորդներ՝ տեղեկացնում է «Կազինֆորմը»։

«ՀԱԽ-ի նստաշրջանի առաջին մասում, որն անցկացվել է նեղ շրջանակով, մենք մտքեր փոխանակեցինք ՀԱՊԿ-ի գործունեության շուրջ՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ենթատեքստում։ Ընդունված որոշումներից ուզում եմ հատուկ ընդգծել ՀԱՊԿ-ի գործընկերոջ եւ դիտորդի կարգավիճակների ամրապնդումը»,- ասել է Նազարբաեւը։

Նրա խոսքերով՝ այս քայլը վկայում է ՀԱՊԿ-ի բաց լինելու, այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։