Իսպանիայում ոստիկանությունը կալանավորել է մի տղամարդու, որը կասկածվում է վարչապետ Պեդրո Սանչեսին սպանելու մտադրություն ունենալու մեջ՝ տեղեկացնում է Publico-ն։

Տղամարդն այդ քայլին է դիմել այն պատճառով, որ Իսպանիայի իշխանությունները ցանկանում են բռնակալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունը տեղափոխել Մեռյալների դաշտից։

Ավելի վաղ փոխվարչապետ Կարմեն Կալվոն հայտարարել էր, որ Իսպանիայի կառավարությունը հավանության է արժանացրել Ֆրանկոյի աճյունի տեղափոխումը։