Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 8-ին` ժամը 18:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտակայքում գտնվող կինը գտնվում է հուզական վիճակում եւ սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ 58-ամյա Է. Մ.-ն գտնվել է հուզված, լարված եւ հոգեպես անկայուն վիճակում:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ Է. Մ.-ն վերադարձել է տուն: