ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Facebook-յան իր էջում մեկնաբանել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության պատժամիջոցները, որոնք սահմանվել են հինգշաբթի՝ նոյեմբերի 8-ին, Ղրիմում եւ Դոնբասում իրավիճակի պատճառով, փոխանցում է RT-ն: 

«Ուշադրություն ենք դարձրել, որ այս անգամ ցուցակում են հայտնվել Ղրիմի առողջարանները: Այդ թվում՝ աշխարհում լավագույն SPA-հյուրանոցը: Սրա հետ կապված ակնկալում ենք հենց այս առողջարանների հանրահայտության աճ»,- նշված է տեքստում:

Ռուսաստանցի դիվանագետները նաեւ ամերիկացիներին հրավիրել են Ղրիմ այցելել:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է նոր պատժամիջոցային ցուցակը:

Ցանկում մտած են 3 ֆիզիկական եւ 9 իրավաբանական անձինք: