Բոգոտայի օդանավակայանում ավելի քան 200 հազվագյուտ թունավոր գորտեր են հայտնաբերել, որոնց մաքսանենգները ցանկացել են երկրից դուրս հանել, հայտնում է «Մոյա պլանետան»՝ վկայակոչելով CGTN–ն։

Երկկենցաղներին հայտնաբերել են զուգարանում։ Չարագործները չգիտես ինչու թողել են բեռը եւ թաքնվել։

Երկրի իշխանությունները հայտնել են, որ գորտերի արժեքը սեւ շուկայում գերազանցում է 382 000 դոլարը, դրանցից շատերը հատուկ պահպանվող եւ անհետացող տեսակներ են։ Ոստիկանությունը ենթադրում է, որ նրանց ցանկացել են տանել Գերմանիա եւ վաճառել կոլեցիոներներին։