Նոյեմբերի 8-ին, ժամը 14.50-ին, Երեւանի Հ. Հովհաննիսյան եւ Տիմիրյազեւի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Բիդ» եւ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2102»-ի 10-ամյա եւ 12-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։