Ավստրալիայի Մելբուրն քաղաքում դանակով զինված տղամարդու հարձակումից մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է RT-ն՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:

Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այրված մեքենայի մասին հաղորդումներից հետո:

«Տղամարդը ձերբակալվել է տեղում եւ ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել հիվանդանոց…. Մի քանի մարդ դանակի վնասվածքներ է ստացել», — նշել են գերատեսչությունում:

АВС-ն հաղորդում է, որ առնվազն 3 մարդ հոսպիտալացվել է: