Թադմորից հյուսիս-արեւելք՝ Համիմա շրջանում, հատուկ գործողության արդյունքում սիրիացի զինծառայողների խումբն ազատել է կանանց եւ երեխաներին, որոնց մի քանի շաբաթ առաջ Սուվեյդա նահանգից առեւանգել էին ԻՊ-ի ահաբեկիչները, հաղորդում է ՍԱՆԱ-ն:

Դաժան բախումների հետեւանքով բոլոր առեւանգվածները ազատ են արձակվել, իսկ ահաբեկիչները չեզոքացվել:

Հոկտեմբերի 20-ին Սուվեյդա նահանգի հյուսիսում գտնվող Շբեկի գյուղում իրավասու մարմինների ջանքերով առեւանգված կանանց եւ երեխաների խումբն ազատվել է: