Լիբիայում հաջորդ ընտրական գործընթացը պետք է անցնի 2019-ի գարնանը: Այս մասին ՄԱԿ ԱԽ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ  եւ Լիբիայի աջակցության հարցով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հասան Սալամեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մեր նախորդ հարցման համաձայն, որը ես ստացել եմ այս առավոտյան, 80 տոկոսը (լիբիացիները) պնդում են, որ հնարավորինս շուտ անցկացնեն ընտրությունները», - ասել է Սալամը:

Նա պարզաբանել է, որ «հաջորդ ընտրական գործընթացը պետք է անցկացվի 2019-ի գարնանը»:

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով, լիբիացիների համար ընտրությունները «ազատում են անարդյունավետ եւ ավելի անօրինական իշխանությունից»:

Ինչպես նշում է Սալամեն, ազգային համաժողովը պետք է անցկացվի Լիբիայում 2019 թվականի առաջին շաբաթների ընթացքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Լիբիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա նոյեմբերի 12-13-ը Իտալիայի Պալերմո քաղաքում, որտեղ կներկայացվի երկրի ներկա իրավիճակը:

Ըստ Սալամեի, «Պալերմոն Լիբիային հնարավորություն կընձեռի ՄԱԿ-ի անդամ երկրներից ավելի գործնական աջակցություն ստանալ»:

«Ես շնորհակալություն եմ հայտնում այն անդամ պետություններին, որոնք արդեն օգնություն են առաջարկել: Լիբիացիներին պետք է  օգնել շրջել էջը, երբ նրանք ստիպված են իրենց պաշտպանելու համար ապավինել զինված խմբերին», - ավելացրել է նա: