Ավստրալիայի Մելբուռն քաղաքում տղամարդու կողմից դանակով հարձակման միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով China Daily-ին:

Նշվում է, որ դեպքի արդյունքում տուժածները հոսպիտալացվել են:

Պորտալի տվյալներով, դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել կասկածյալի վրա:

Այնուհետեւ հաղորդվում էր, որ տղամարդուն տեղափոխվել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվել է որպես ծայրահեղ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանակով զինված տղամարդու հարձակումից մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: