Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երեւան քաղաքի Մայիսի 9-ի եւ Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 10-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձեւ հորիզոնական գծանշումներ:

Դա կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձեւ գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: