Ես առանձնահատուկ հայտարարություն չեմ արել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, այդ հայտարարությունը պետք է անի Հայաստանի ԱԳՆ-ն եւ կառավարությունը: Ես պարզապես, իմ հարցազրույցներից մեկի ժամանակ շվեյցարական պետական եւ ֆրանսիական TV5-ի շատ հայտնի լրագրողն ինձ անսպասելի հարց տվեց եւ հարցը շատ պարզ էր՝ «եթե այս պահին ձեր առջեւ կանգնած լիներ պարոն Էրդողանը, ինչ կասեիք»: Քանի որ առավոտ էր, ասացի՝ կասեի բարի լույս: Եվ, իհարկե, որպես հայ, ասացի իրեն, որ մենք խոսելու բան ունենք: Սա է, սա քաղաքական հայտարարություն չէր, այլ հայ մարդու, որ այս պահին նախագահ է, իր վերաբերմունքը»: