Հնդկաստանը ուսումնասիրում է Միացյալ Նահանգների կողմից երկրին տրամադրած արտոնությունների մանրամասները, որոնք  թույլ կտան իրեն շարունակել Իրանից նավթ գնել, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով, այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռավիշ Կումարը:

ԱՄՆ-ն երկուշաբթի կրկին պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ, «որպեսզի Թեհրանին պատժի Մերձավոր Արեւելքում մի շարք հակամարտությունների միջամտության համար: Հնդկաստանը խոշորագույն գնորդներից է», - հայտնում է Reuters-ը:

«Մենք գնահատում ենք այն, որ ԱՄՆ կառավարությունը հաշվի առավ էներգետիկ անվտանգության մեր անհրաժեշտությունը: Հնդկաստանն իրանական նավթի  խոշոր ներկրող է, եւ դա շատ կարեւոր է մեր էներգետիկ անվտանգության համար», - ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: