Ավստրալիայի ոստիկանությունը Մելբուրնում հարձակումը դիտարկում է որպես ահաբեկչություն, հայտնել է Վիկտորիա նահանգի ոստիկանության վարչության ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուրբաթ օրը Մելբուրնում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա։ Միջադեպի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, երկու հոգի էլ վիրավորվել են։ Ոստիկանները հարձակվող տղամարդուն չեզոքացրել են՝ կրծքին կրակելով։

«Ներկայումս մենք դիտարկում ենք միջադեպը որպես ահաբեկչություն»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։

Նա հայտնել է նաեւ, որ հարձակվողը ստացած վերքերից հիվանդանոցում մահացել է։