Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է Երեւանում երթեւեկությունը կարգավորելու փորձեր ձեռնարկել: Այդ նպատակով արդեն մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում ռոմբաձեւ նշաններ են հայտնվել, այսպես կոչվող «վաֆլիներ»: Նորարարության իմաստն այն է, որ խցանման առաջացման դեպքում վարորդներին արգելվում է խաչմերուկ դուրս գալ:

Նորարարությունը մեծ տարածում էր գտել սոցցանցերում եւ Ճանապարհային ոստիկանությունում, ինչպես երեւում է, մեծ հույսեր են կապում «վաֆլիների» հրաշագործ հնարավորությունների հետ: Մինչ այդ, ըստ գործող ճանապարհային երթեւեկության կանոնների, արգելված է ցանկացած խաչմերուկ մտնել, եթե այն ծանրաբեռնված է:

Սակայն, գոյություն ունեցող կանոնի կատարմանը հետեւելու փոխարեն, Ճանապարհային ոստիկանությունը նոր մեթոդներներ է սկսել  կիրառել: