Ամերիկացիները Հայաստան կամ Ադրբեջան ժամանելով, այդ երկրներում Ռուսաստանին են տեսնում եւ ինչ որ արվում է, արվում է Ռուսաստանի դեմ: Այս մասին տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Պաշտպանության եւ անվտանտգության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցեւիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային  անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անդրկովկասի երկրներ:

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը այն քիչ երկրներից  է, որը երբեք չի դավաճանել Ռուսաստանին:

«Կարծում եմ՝ նրանք զենք չեն վաճառի Ադրբեջանին, բայց իրավիճակի սրման համար կխոսեն այդ մասին», - բացատրեց Կլինցեւիչը:

Ռազմական փորձագետը սակայն նշեց, որ ամերիկյան լրատվամիջոցներում ակտիվ չափազանցած ներկայացվում է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կապահովվի սպառազինությունների մատակարարումներով: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանն,  ըստ Կլինցեւիչի, այնքան էլ համաձայն չէ այդ դիրքորոշման հետ, բայց ամերիկացիները, նրա խոսքով, միշտ մտածում են փողի մասին՝ անգամ իրավիճակի սրման եւ հերթական սադրանքների ժամանակ:

«Ճիշտ է, ինձ թվում է, որ նրանք միեւնույն է, կփորձեն հին, բայց հուսալի զենք վաճառել Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչպես արեցին նույնը Ուկրաինայի հետ»,- ասաց փորձագետը, հավելելով, որ Վաշինգթոնն, այսպիսով, ցանկանում է հնարավորություն ունենալ գնահատել այս երկու անդրկովկասյան հանրապետություններում քաղաքական էլիտայի, փորձագիտական հանրության,  եւ ընդհանուր առմամբ հասարակության կարծիքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կատարած այցի ընթացքում մի շարք աննախադեպ հայտարարություններ էր արել: Այսպիսով, Բոլթոնն ասել էր, որ ամերիկյան զենքը գերազանցում է ռուսականին, եւ Վաշինգթոնը պատրաստ է քննարկել այն  Երեւանին մատակարարելու հնարավորությունը: