Աֆղանստանի Խաղաղության բարձրագույն խորհուրդը պատրաստ է «Թալիբան» շարժման հետ բանակցություններ սկսել առանց նախապայմանների, «ՌԻԱ Նովոստի»-ին Մոսկվայում հանդիպումների արդյունքներով հայտնել է խորհրդի անդամ Էսհան Թահերին:

«Մենք նրանց (թալիբներին) հաստատել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների գնալ առանց նախապայմանների»,- հայտնել է Թահերին՝ մեկնաբանելով այն պայմանները, որոնցով հանդես է գալիս «Թալիբանը»:

Թալիբները նախկինում պահանջում էին, որ իշխանությունների հետ բանակցությունները սկսելուց առաջ արտասահմանյան զորքերը երկրից հեռանան:

Աֆղանստանի հարցով «Մոսկովյան ձեւաչափով» հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Մոսկվայում փակ ձեւաչափով: Նման մակարդակի միջազգային հանդիպմանն առաջին անգամ մասնակցել է թալիբների շարւժման քաղաքական գրասենյակի պատվիրակությունը: