ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Նոյեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։ Ըստ այդ տվյալների՝

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 89,688,471 ԱՄՆ դոլար  487,18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77,055,938 ԱՄՆ դոլար 488,37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 16,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 488.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,049,342 եվրո 553.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,776,941 եվրո 558.28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,832,460,466 ՌԴ ռուբլի 7.33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 569,076,974 ՌԴ ռուբլի 7.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 20,000,000 ՌԴ ռուբլու առք եւ վաճառք 7.38 դրամ մեկ ՌԴ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 80.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.2 մլն ԱՄՆ դոլար: