ԻՊ-ն իր վրա է վերցրել Մելբուռնում հինգշաբթի օրը դանակով մարդու հարձակումն անցորդների վրա՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ոստիկանությունը ժամանել է Մելբուռնի գործարար շրջան այն բանից հետո, երբ հաղորդում է ստացել, որ ավտոմեքենան մխրճվել է առեւտրի կենտրոնի մեջ եւ այրվել։ Դրանից հետո ՝ իրավապահների վրա դանակով մարդ է հարձակվել՝ «Ալլահ Աքբար» գոռալով։ Դեպքի հետեւանքով վիրավորվել է երեք անցորդ, որոնցից մեկը հետագայում մահացել է, իսկ երկուսը՝ հոսպիտալացվել։ Գրոհի ժամանակ հանցագործը հրազենային վնասվածքներից մահացել է։

Նշվում է, որ նա 1990թ․ է Սոմալիից ներգաղթել Ավստրալիա։