Վանաձորցի քրեական հեղինակության սպանությունը նախապատրաստելու կասկածանքով քիչ առաջ մեկ անձ է ձերբակալվել։ NEWS.am–ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կասկածյալին ձերբակալել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության աշխատակիցները։

Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվածը Երևանի բնակիչ է, պրոֆեսիոնալ մարզիկ։ Քրեական հեղինակության սպանությունը նախապատրաստելու դեպքի մասին ՔԿ–ն այլ մանրամասներ չհայտնեց։