Քալիֆորնիայի Մալիբու զբոսաշրջային քաղաքում անտառային հրդեհների պատճառով տարհանում է հայտարարվել։ Այս մասին հայտնել է Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Զանգվածային հրդեհները, որոնք սկիզբ են առել Լոս Անջելեսից արեւմուտք ընկած տարածքներում, շարժվում են դեպի Սանտա Մոնիկայի լեռներ։

Մալիբուն 15 հազարից էլ քիչ բնակիչ ունի, նրանց թվում են Հոլիվուդի աստղերը։

Կրակը հատել է 101 խոշոր մայրուղին եւ շարժվում է դեպի Խաղաղ օվկիանոսի ափերը՝ ասվում է հաղորդագրության մեջ։ Հրշեջները զգուշացնում են բնակիչներին սպառնացող «ակնհայտ վտանգի» մասին։