«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու: Ու թեեւ Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորել են Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, սակայն նախագահը հրաժարվել է օգտվել նրանց ծառայություններից:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ: Հարցին, թե «վատ չզգացի՞ք, երբ արգելեց ուղեկցել իրեն», Բալասանյանը պատասխանեց. «Վատ զգալու որեւէ խնդիր չկար, նախագահը եկել էր հստակ ներդրումային ծրագրով»: Իսկ նվաստացած չե՞ք զգում այդ վերաբերմունքից, ասաց՝ «Ոչ, նվաստացած զգալու խնդիր չկա»: Իսկ գոնե հետո էլ չե՞ք հյուրասիրել նախագահին, քաղաքապետը պատասխանեց. «Փուռ-սրճարանում սրճել ենք, օգտվել հյուրասիրությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում