Բրեյթոնից Ֆրենքի Քլունին մազերը սկսել է երկարացնել, երբ վեց տարեկան էր։ 13 տարեկանում նա դադարել է լվանալ մազերը, քանի որ դա բավականին բարդ էր, իսկ 18 տարեկանում դադարել է կտրել մազերի ծայրերը, փոխանցում է «Մոյա պլանետան»՝ վկայակոչելով Daily Mail-ն։

Նա, սակայն պնդում է, որ երկար մազերի խնամքը շատ հեշտ է՝ դրանք պետք է միայն ժամանակ առ ժամանակ սանրել։ Մազերը չլվանալու միտքը տվել է իր ծանոթներից մեկը եւ Ֆրենքին որոշել է փորձել։ Առաջին մի քանի ամիսը նրա գլուխը կեղտոտ է եղել եւ քոր եկել, իսկ հետո կարգավորվել է։