Տղամարդը, որը նախօրեին Մելբուրնի կենտրոնում հարձակվել էր անցորդների վրա, ոգեշնչված է եղել իսլամական արմատականներով, սակայն ԻՊ-ի հետ ուղիղ կապ չի ունեցել, հայտարարել է  ավտրալիական ոստիկանությունը, փոխանցում է Reuters-ը։

Ոստիկանությունը պարզել է հարձակվող տղամարդու ինքնությունը՝ նա 30-ամյա Հասան Խալիֆ Շիրե Ալին է։ Համաձայն իրավապահ մարմինների տվյալների՝ նա ոգեշնչված է եղել իսլամական քարոզչությամբ։ Ալին, ով Սոմալիից էր, ոստիկանության հետ կրակահերթի ժամանակ ստացած վերքերից հիվանդանոցում մահացել էր։

Ոստիականությունում հայտարարել են, որ Ալիի՝ Ավստրալիայի քաղաքացիությունը չեղարկվել էր 2015 թվականին այն բանից հետո, երբ հետախուզությունը զեկուցել էր Սիրիա այցելելու նրա ծրագրերի մասին, սակայն հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ չնայած իր արմատական հայացքներին՝ նա ազգային անվտանգության տեսակետից վտանգ չէր ներկայացնում։

Ավելի վաղ ԻՊ-ն ստանձնել էր Մելբուրնում դանակով անցորդների վրա հարձակված տղամարդու պատասխանատվությունը։