Հունաստանի Կավալա քաղաքում ավտոմեքենաների համար նախատեսված կամուրջ է փլուզվել, փոխանցում է «Լենտան»՝ վկայակոչելով տեղի Kathimerini պարբերականը։ Ընդհանուր 15 մետր երկարությամբ մի քանի սալիկներ են պոկվել։ Փլուզման վայրում մի թեթեւաշարժ ավտոմեքենա է եղել եւ վերամբարձ կռունկ, որոնք թեթեւ վնասվել են։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Սակայն մայրուղում մեծ խցանումներ են ձեւավորվել։

Նշվում է, որ փլուզումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դրան վրայով անցել է 50 տոննա կշռող վերամբարձ կռունկը։