ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները նախօրեին հերթական օդային հարվածն են հասցրել Հաջին քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Դեյր Էզ Զորից 110 կիլոմետր արեւելք, փոխանցում է «ՍԱՆԱ»-ն։  

Գործակալությունը, վկայակոչելով տեղի աղբյուրներին, հայտնում է, որ մի քանի ժամվա ընթացքում կոալիցիայի ինքնաթիռները հարձակվել են խաղաղ բնակիչների տների վրա, որի հետեւանքով առնվազն 26 մարդ է զոհվել։ Նշվում է, որ զոհերի թվում կան երեխաներ ու կանայք։

Կոալիցիան իր հարձակումը բացատրել է ԻՊ-ի ահաբեկիչներին հետապնդելով։