Թայվանական Kymco ընկերությունը, որը թողարկում է սկուտերներ, մոտոցիկլեր ու կվադրոցիկլեր, Միլանի EICMA մոտոսրահում ներկայացրել է էլեկտրական SuperNEX սպորտբայքը։

Նորույթի գլխավոր առանձնահատկությունը վեցաստիճանային փոխանցման տուփն է։

Kymco-ի տվյալներով՝ սպորտբայքը կարող է 2,9 վայրկյանում 200 կիլոմետր/ժամ արագություն հավաքել, 0-ից 200 կիլոմետր/ժամ արագացման համար նրան պահանջվում  է 7,5 վայրկյան, իսկ մինչև 250 կիլոմետր/ժամ նա արագություն է հավաքում 10,9 վայրկյանում։ Ավելի մանրամասն տեղեկություն Kymco-ն չի բացահայտում։