Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ նոյեմբերի 10-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի ոստիկանության պետի տեղակալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից։