Ակնկալում ենք հետագա համագործակցություն Հայաստանի կառավարության ու հայաստանյան ընկերությունների հետ իրանյան ռեժիմի ապակայունացնող վարքագծի դադարեցմանն ուղղված ճնշումներին միտված մեր աշխատանքներում:

Այս մասին նշված է Երևանի ԱՄՆ դեսպանատան գրավոր պարզաբանման մեջ՝ ի պատասխան NEWS.am-ի հարցմանը, թե ինչ վնասներ կարող են կրել Հայաստանի քաղաքացիները, որոնք հաշիվներ ունեն կամ գործարքներ կնքել Երևանի Mellat բանկում, որն ընդգրկված է ամերիկյան պատժամիջոցների ցանկում։ ԱՄՆ դեսպանատինից հատնել են նաև, որ «Միացյալ Նահանգները Հայաստանին դիտարկում  է որպես սերտ բարեկամ և գործընկեր:

Առավելագույն ճնշումների մեր արշավի նպատակը իրանյան ռեժիմի վատ վարքագծի փոփոխությունն է` աշխարհով մեկ ահաբեկչություն ֆինանսավորելուն, տարածաշրջանային անկայունություն ձևավորելուն, միջուկային զենք մշակելու իր ծրագիրը շարունակելուն, բալիստիկ հրթիռներ և հրթիռային տեխնոլոգիաներ տարածելուն և իր կոռումպացված առաջնորդների հարստացնելուն ուղղվող ֆինանսական հոսքերը  կրճատելու միջոցով և, ի վերջո, պարտադրումը, որ այն վերադառնա բանակցային սեղանի շուրջ և ձեռք բերվի համաձայնություն`ավելի լավ պայմաններով»: