Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են արմատականին, որը մտադրվել էր հարձակում գործել նախագահ Էմանուել Մակրոնի դեմ Առաջին աշխարհամարտի ավարտի տարեդարձի առիթով Շարլեվիլ Մեզյերում նախատեսված հանդիսավոր միջոցառման ժամանակ, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով Daily Mail-ն։

Ինչպես հայտնում է թերթը, 55-ամյա Ժան Պիեր Բ․-ն մտադրվել էր անցնել ամբոխի միջով եւ հարվածել նախագահին կերամիկական դանակով։ Նշվում է, որ դավադրությունում ներգրավված են եղել 6 մարդ, բոլոր նրանք կալանքի տակ են առնվել։