Սանկտ Պետերբուրգի «Լենտա» հիպերմարկետի շենքում բաց կրակը մարվել է, մնացել են մի քանի ոչ մեծ օջախներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԻՆ-ի շրջանային վարչությանը։ «(Բաց կրակը) չեզոքացվել է։ Դեռ ոչ մեծ օջախներով կրակ կա»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Հրշեջ ծառայությունում ավելի վաղ հայտնել էին, որ հրդեհի մակերեսը կրճատվել է 8 անգամ՝ 4800  քառ․ մետրից մինչեւ 600 քառ․ մետրի։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 50 մարդ․ «Հրշեջները մարում են հիպերմարկետի դրսի հատվածը, ներսում աշխատանքներ չեն տարվում տանիքածածկի փլուզման եւ մի քանի կոնստրուկցիաների անկայունության պատճառով»,-հայտնել են շտաբում։

ԱԻՆ համապատասխան մարմինները նաեւ հայտնել են շենքում հետագա փլուզման վտանգի մասին: «Հետագա փլուզման սպառնալիք, իհարկե,կա», - նշել է գործակալության աղբյուրը:

Գերատեսչության տվյալներով՝ տեղում չափում են օդի աղտոտվածության աստիճանը։ Մասնագետները չեն հայտնաբերել օդի աղտոտվածության բարձր մակարդակ։

Փրկարարներն էլ հայտնել են, որ շենքից տարհանվել է 100 մարդ։ Ավելի վաղ նշվել էր 800 տարհանվածների մասին։