«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը, այսօր ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին՝ «Մենք» դաշինքով։ Հուշագրի տեքստը ներկայացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը․

«Մենք «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հավատարիմ մնալով ազատական և ժողովրդավարական գաղափարներին, հիմք ընդունելով երկու կուսակցությունների մոտեցումներն ու տեսլականները ՀՀ զարգացման ուղղության վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով ՀՀ-ի իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, ազատական տնտեսության ձևավորումը և համակարգային փոփոխության ձևավորումը, ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ ՀՀ և քաղաքացիների համար կարևորագույն այս շրջափուլում անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի համախմբում, կարևորելով դեկտեմբերի կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների բացառիկ նշանակությունը այս տարվա ապրիլից սկսված փոփոխություններն իրենց վերջանական հանգրվանին հասցնելու հանձնառությունը, որոշեցինք այս կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել միասին ձևավորելով «Մենք» դաշինքը»։