Կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք դերասան Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից։

Լևոն Մուրադյանը 60 տարեկան էր։ Հեռուստադիտողին նա առավել հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով: