Ինդոնեզիայի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են, որ դադարեցնում են 189 մարդու կյանք խլած ավիավթարի զոհերի որոնումը, հաղորդում է Reuters-ը:

Սակայն նշվում է, որ երկրորդ սեւ արկղի որոնումը շարունակվում է:

Ազգային որոնողական փրկարարների գործակալության պետ Մուհամեդ Սյաուգին լրատվամիջոցներին հայտնել է, որ այլեւս տեղ չի մնացել, որ չի ուսումնասիրվել, եւ փրկարարները դադարեցրել են զոհերի դիերը փնտրել:

Նա հայտնել է նաեւ, որ 77 զոհերի ինքնությունը պարզվել է դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Տրանսպորտային միջոցների անվտանգության կոմիտեի ղեկավար Սոերջանտո Ջախջոնոյի խոսքով՝ սեւ արկղը թույլ է տվել հասկանալ կատարված 70-80 տոկոսը, իսկ ողբերգության բոլոր մանրամասների համար անհրաժեշտ է նաեւ ինքնաթիռի խցիկում խոսակցությունների ծածկագրումը։

Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8 ինքնաթիռը թռիչքից 13 րոպե հետո վթարի էր ենթարկվել։ Այն կատարում էր Ջակարտա-Պանկալպինանգ չվերթը, եւ ընկել էր ծովը՝ Յավա կղզու արեւմտյան ափի մոտ։ Ինքնաթիռում եղել է 189 մարդ, բոլորը զոհվել են։