Թուրքիայի հարավ-արեւելքում՝ Հաքյարի նահանգում տեղակայված ռազմական բազայում զինամթերքի պայթյունի հետեւանքով 4 զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը։

«Այսօր գիշերը Հաքյարիում զինամթերքի պայթյուն է որոտացել, այս պահին հայտնի է, որ չորս հոգի զոհվել են, եւս մոտ 20-ը վիրավորվել են», - ասել է նա:

Նոյեմբերի 9-ին Թուրքիայում տեղակայված ռազմակայանում պայթյուն է որոտացել:

Երկրի Պնախարարությունից հայտնել էին, որ միջադեպի հետեւանքով առնվազն 25 մարդ վիրավորվել է։