Աֆղանստանում ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել է երկրի արեւմտյան շրջանային իշխանության ներկայացուցիչ Ամիր Հաֆթբալահը, փոխանցում է Associated Press-ը։

Գործակալությանը նահանգապետի մամուլի քարտուղար Հերատ Ջելանի Ֆարհադը հայտնել է, որ Հեֆտբալահը, ով Կոհսան շրջանի ղեկավարն էր, սպանվել է այսօր հարձակման հետեւանքով։

Մամուլի քարտուղարի խոսքով՝ վիրավորվել է նաեւ երկու մարդ, որոնք եկել էին Հեֆտբալահի գրասենյակ։ Ներկայումս ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, սակայն Ֆարհադը հարձակման մեջ «Թալիբանին» է մեղադրում։