Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի առաջադրվի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասել է նա։

«Ես չեմ մասնակցելու ընտրություններին, չեմ առաջադրվելու, իմ որդիները նույնպես չեն մասնակցելու»,– ասաց Սամվել Բալասանյանը։

Հարցին, թե այդ դեպքում ում է ընտրելու նա, Սամվել Բալասանյանն ասաց. «Ես ընտրելու եմ իմ լավ ընկերոջը՝Ֆելիքս Ցոլակյանին»։

Նշենք, որ  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ առաջիկա ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի ցուցակով։ Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի մարզում։