Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը քննարկել են Ավստրիայի զինված ուժերի  ձերբակալված գնդապետի շուրջ իրավիճակը, որը կասկածվում է ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ, փոխանցում է «Գազետան»՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը։

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է հրապարակայնորեն չապացուցված մեղադրանքներ հնչեցնելու պրակտիկայի անընդունելիության մասին։ Նա նաեւ հավելել է, որ ցանկացած նման մտահոգություն պետք է լուծվի երկխոսության հաստատման եւ փաստերի հիման 

Միաժամանակ Քնայսլը պարզաբանել է այն պահերը, որոնցով ղեկավարվում են Վիեննայում։ Նա հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի ազդի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման վրա։