Ավստրիացի գնդապետին, որը ենթադրաբար աշխատել է ռուսական հետախուզության համար, բացահայտել է գերմանական հակահետախուզությունը՝ տվյալները փոխանցելով Ավստրիայի գործընկերներին, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Profil ամսագիրը։

Ավելի վաղ Ավստրիայի իշխանությունները հայտնել էին, որ լրտեսի մասին տեղեկությունը Վիեննային հայտնել է «բարեկամական հատուկ ծառայությունը»: Profil-ի տվյալներով, խոսքը գերմանական Ռազմական հակահետախուզության ծառայության (MAD) մասին է:

Պարբերականը պարզաբանում է նաեւ, որ ռուսական հատուկ ծառայություններին տեղեկություններ նա հաղորդել է ոչ թե Զալցբուրգից, այլ Վիեննայում տեղակայված Ավստրիայի պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատից։

Գնդապետը, սակայն, չի աշխատել գաղտնի տեղեկության հետ, նրան հասանելի են եղել միայն կապի միջոցները, ռեեստրները, հեռախոսագրքերը։

Österreichischer Rundfunk (ORF) հեռուստա- եւ ռադիոընկերության պնդմամբ՝ նա Մոսկվային է փոխանցել ՆԱՏՕ-ի մասին տվյալներ։