Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրվելու է։ Այս  մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության  նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

«Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք»,– ասաց նա։

Հարցին, թե խնդիրն արդյոք այժմ նախագահի տիրույթում է, Արտակ Զեյնալյանն ասաց, որ խնդիրը լուծված է, քաղաքացիություն տրամադրվելու է։

Ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Հերմինե Մկրտչյանը NEWS.am–ին  ասել էր, որ Ժիրայր Սեֆիլյանի դիմումը հետին ամսաթվով քաղաքացիություն ստանալու համար մերժվել է։