ԱԴԾ եւ ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում որոնում են մինչեւ 10 դեռահասի, որոնք կապված են անարխիստների շարժման հետ եւ կասկածվում են ահաբեկչական հարձակումների նախապատրաստմանը մասնակցելու ու պայթուցիկի ապօրինի շրջանառության մեջ, հայտնում է Kremlinprachka-ն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ենթադրյալ խմբի հետքի վրա քննությունը դուրս է եկել այն բանից հետո, երբ Արխանգելսկի պոլիտեխնիկական ինստիտուտի 17-ամյա ուսանողը ԱԴԾ վարչության շենքում պայթեցում է կատարել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում արդեն կալանավորել էին 8-րդ դասարանցու, որին զանգահարել էր Արխանգելսկում ռումբը պայթեցրած դեռահասը: Մոսկվացի աշակերտի բնակարանում գտնվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: