Նոյեմբերի 4-ից 10-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300 կրակոց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Այդ ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: