Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունների շարքի հետեւանքով, վերջին տեղեկություններով, զոհվել է 50 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

«Փլվածքների մեջ էլի են մարմիններ գտնվել, հիմա զոհերի թիվը կազմում է 50 մարդ»,- գործակալությանն ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նշվում է, որ եւս 58 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:

Պայթյունների վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհի մասին: