Շաբաթ Հռոմի դատարանը Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիին, ով մեղադրվում էր կեղծ վկայության մեջ, արդարացրել է, հակառակ դեպքում մեղադրանքը նրա համար քաղաքապետի պաշտոնի գինը կունենար:

Ռաջին մեղադրվում էր Հռոմի տուրիզմի դեպատամենտի ղեկավարի պաշտոնում իր մերձավոր օգնականներից մեկի եղբորը նշանակելու գործով քննության ժամանակ կեղծ վկայություն տալու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատախազությունը պահանջել էր նրան 10 ամսվա բանտարկության դատապարտել:

Մեղադրական դատավճիռը կհանգեցներ Հռոմի քաղաքապետի պաշտոնից Ռաջիի հրաժարականին: «5 աստղերի շարժման» կանոնակարգը, որին նա պատկանում է, նախատեսում է, որ դատապարտվածները չեն կարող պետական պաշտոններ զբաղեցնել: