Ոստիկանները այսօր՝ նոյեմբերի 10-ին, հայտնաբերել են 34-ամյա քաղաքացուն սպանելու համար կասկածվողին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևանի Աբովյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարուժան Գյուրջինյանին։

Նա կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 9-ին, Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում 34-ամյա Սանասար Բարսեղյանին սպանելու համար, որը Երևանի Պոպովի փողոցի բնակիչ էր։

Փաստի առթիվ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ Վ. Գյուրջինյանը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։