Բրիտանական Merlin Entertainments ընկերությունը հայտարարել է, որ չի ցանկացել բեւեռային դելֆիններին պահել իր ծովային արգելոցներում, քանի որ նրանք այնտեղ տառապել են՝ իրենց բանտարկված զգալով, փոխանցում է BBC-ն:

Մինչդեռ Չինաստանում, Շանհայում բեւեռային դելֆիններին վերաբնակեցնելու համապատասխան տեղ կա, որը 2012 թվականից պատկանում է ընկերությանը:

Նշվում է, որ նախկինում այստեղ ելույթ են ունեցել «թոշակառու» դելֆինները: Ընկերությունը վաղուց էր նախատեսում կաթնասուններին այնպիսի տեղ վերաբնակեցնել, որն ավելի մոտ է նրանց բնակության բնական միջավայրին: